ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՄԱՄԲ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Հիմնական փաստեր:

LET Տեխնոլոգիաների Սելեկտոր նախնական հաստատմամբ տեխնոլոգիաների համար

    • LET նշանակում է Համապատասխանող Տեխնոլոգիաների ցանկ 
    • Հաճախ, սարքավորումների մեջ պարզ ներդրում կատարելը բավարար է ԵՄ Դիրեկտիվներին համապատասխանելու համար:
    • Այս մոտեցումը այն Ընկերությունների համար է, որոնք ուզում են գնել ստանդարտ սարքավորումներ՝ մինչև 300,000 եվրո արժողությամբ ներդրում կատարելով
    • Համապատասխանող Տեխնոլոգիաների ցանկը պարունակում է մի քանի հազար միավոր նախնական հաստատմամբ սարքավորումներ։ Ընտրեք ձեր նախընտրած սարքավորումը LET Տեխնոլոգիական սելեկտորից և գտեք համապատասխան սարքավորումների մատակարարներին։
    • Ձեր նախընտրած սարքավորումները ցանկում բացակայում ե՞ն․ Կապ հաստատեք մեր թիմի հետ, ներկայացրեք մանրամասները և մենք կգնահատենք համապատասխանությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում։
    • Ծրագրի իրականացումից և ստուգումը հաջողությամբ անցնելուց հետո տրամադրվում է գումարի մինչև 10%-ի չափով կանխիկի ետվերադարձ (քեշբեք)։

LET Տեխնոլոգիաների Սելեկտոր

LET Ծրագրեր

Ներդրումների տարածված օրինակներ

Ներառված են տեխնոլոգիաների հետևյալ տեսակները․

Օրինակ պրակտիկայից

«UV Print» Ընկերությունը հիմնադրվել է տպագրության ոլորտում 10 տարվա փորձ ունեցող մասնագետների կողմից: Նրանց նպատակն էր մատուցել բարձրակարգ տպագրական ծառայություններ` օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրին հասցված վնասը: Օգտագործելով արագ LET մոտեցումը, ընկերությունը ներդրում կատարեց բարձր ճշգրտությամբ տպագրական սարքավորման մեջ։ Այս սարքավորումն աշխատում է առանց վնասակար քիմիական նյութերի և նվազեցնում է թղթի թափոնների ծավալը:
ԴԻՏԵՔ

Դիմելու Կարգ

Bild2 (1)

Գործընկեր Բանկին ներկայացրեք LET Դիմումի ձևը և հաշիվը

Bild5

Գործընկեր Բանկը հաստատում է համապատասխանությունը LET և վարկավորման չափանիշներին, որից հետո տրամադրում է վարկը

Bild6

Իրականացրեք նախագիծը

Bild7

Ներկայացրեք նախագիծը խորհրդատուին, ստուգումն իրականացնելու նպատակով

Bild8

Ստացեք EU4Business Նախաձեռնության կողմից ֆինանսավորվող 10% կանխիկի ետվերադարձ (քեշբեք)։

Նախագծի Խորհրդատուին ներկայացրեք LET Դիմումի ձևը և տիպային հաշիվը կամ այլ առաջարկը

Ծրագրի ղեկավարը ստուգում է սարքավորումների համապատասխանությունը

Սարքավորումը առկա է Տեխնոլոգիաների Սելեկտորում․

Սարքավորումը բացակայում է Տեխնոլոգիաների Սելեկտորում․

Նախնական հաստատումը պահանջում է մինչև 3 աշխատանքային օր

Համապատասխանության Չափանիշներ

Տեխնիկական Համապատասխանություն

    • LET Տեխնոլոգիաների Սելեկտորում ներառված բոլոր սարքավորումները նախապես հաստատվել են Ծրագրի Խորհրդատուի կողմից և համապատասխանում են EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի չափանիշներին:
    • Ձեր նախընտրած սարքավորումը բացակայում է ցուցակու՞մ։ Ներկայացրեք LET Դիմումի ձևը անհարժեշտ փաստաթղթերով (հաշիվը կամ այլ առաջարկ, տեխնիկական տվյալներ) Ծրագրի Խորհրդատուին, ով 3 աշխատանքային օրվա ընթացքում կդիտարկի ձեր հայտը։

Ոլորտներ/Գործունեության տեսակներ, որոնք չեն ֆինանսավորում

Մանրամասների համար անցեք Ով կարող է դիմել հղումով

Ընկերությանը վերաբերող չափանիշներ

    • ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են ԵՄ սահմանմանը․ունեն 250 հոգուց պակաս աշխատակից և 50 միլիոն եվրոյից պակաս տարեկան շրջանառություն կամ 43 միլիոն եվրոյից պակաս ընդհանուր հաշվեկշիռ;), (http://ec.europa.eu/growth/smes/business-friendly-environment/sme-definition_en and
      http://ec.europa.eu/DocsRoom/documents/15582/attachments/1/translations)
    • Գործունեություն են ծավալում արտահանման հնարավորություն տրամադրող ոլորտում
    • Ձեռնարկատիրությունը պետք է գրանցված լինի Հայաստանում, գործունեությունը պետք է ծավալվի հիմնականում Հայաստանում՝ Հայաստանի օրենսդրության ներքո
    • Ընկերությունը պետք է ունենա առնվազն 51% մասնավոր մասնակցություն և ղեկավարում
    • Դիմումատուն պետք է համապատասխանի Գործընկեր Բանկի կամ Գործընկեր Ֆինանսական Հաստատության տարեկան գնահատման ցուցանիշներին
    • Դիմումատուն պետք է համապատասխանի ՎԶԵԲ-ի Բնապահպանական և Սոցիալական Քաղաքականությանը
      https://www.ebrd.com/news/publications/policies/environmental-and-social-policy-esp.html
Cookie Consent with Real Cookie Banner