Ակբա բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից է, որն իր հաճախորդներին է մատուցում բազմաթիվ բանկային ծառայություններ: Բանկը թողարկում և սպասարկում է միջազգային VISA և MasterCard, ինչպես նաև տեղական ArCa համակարգերի վճարային քարտեր: Ակբա բանկը հանդիսանում է նաև American Express վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, ավելին՝ բանկը սպասարկում է JCB Japan միջազգային քարտերը: Ակբա թվային առցանց հարթակի և հավելվածի միջոցով բանկը թույլ է տալիս անվճար կառավարել հաշիվներն աշխարհի ցանկացած կետից՝ առանց բանկ այցելելու: Ակբա բանկն ունի թվով 62 մասնաճյուղ (ներառյալ Գլխավոր գրասենյակը) և գրեթե 1500 աշխատակից: Մասնաճյուղերից 18-ը գտնվում են Երևանում, իսկ մյուսները՝ Հայաստանի 10 մարզերում: Բանկն ունի նաև շուրջ 180 բանկոմատ ՀՀ ողջ տարածքում: Ուղղակի նշանակալի մասնակիցներ են հանդիսանում «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ բաժնետոմսերի 95% և «ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ» պարզ բաժնետիրական ընկերությունը՝ բաժնետոմսերի 5%:
Արմսվիսբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ի հոկտեմբերի 7-ին: Բանկն իր գործունեությունն իրականացնում է հավատարիմ մնալով միջազգային պրակտիկայում ընդունված կորպորատիվ և ներդրումային բանկային սկզբունքներին: Բացի ավանդական բանկային ծառայություններից, ինչպիսիք են վարկերը, ավանդները, քարտերով գործարքները, տեղական և միջազգային վճարումները, Բանկն առաջարկում է նաև այլընտրանքային ֆինանսավորման ծառայություններ՝ առևտրի ֆինանսավորման գործիքներ (ֆակտորինգ, գնման պատվերի ֆինանսավորում, արտահանման ֆինանսավորում, ներմուծման ֆինանսավորում, ակրեդիտիվներ, երաշխիքներ և և այլն), ներդրումային ծառայություններ, էսքրոու և ոսկու հաշիվների բացում, ինչպես նաև գործարքներ ածանցյալ գործիքներով և այլն: Բանկը հաջող և արդյունավետորեն համագործակցում է տարբեր հայտնի միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, ինչպիսիք են ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՆԲ և այլն: Արմսվիսբանը երրորդ տարին անընդմեջ (2018, 2019, 2020 թթ.) արժանացել է ՎԶԵԲ-ի «Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին: Բանկը հանդիսանում է նաև Factors Chain International (FCI) կազմակերպության անդամ, որը հնարավորություն է տալիս մատուցել ֆակտորինգային ծառայություններ աշխարհի 90 երկրների 400 ֆինանսական հաստատությունների: 2020 թվականին Բանկն ընտրվել է որպես Կանաչ կլիմայի հիմնադրամի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպվող «ՀՀ Կանաչ ֆինանսավորման փորձի բարձրացմանն ուղղված պատրաստվածության» ծրագրի համակարգող գործընկեր (մանրամասները ՝
այստեղ):
Ինեկոբանկը Հարավային Կովկասի տարածաշրջանի առաջատար բանկերից է, որի ծառայությունների ամբողջական տեսականին ներառում է առաջադիմական և նորարարական թվային բանկային լուծումներ: 25-ամյա բանկն այսօր ունի ավելի քան 500,000 հաճախորդ և առցանց ծառայություններից օգտվող շուրջ 250,000 օգտատեր: Ինեկոբանկը բանկային ոլորտում ներմուծել է նոր թվային լուծումներ և բանկային ծառայությունների լիովին նոր մշակույթ ներկայացրել Հայաստանում:
Աﬔրիաբանկը դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և դասվում երկրի աﬔնակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին։ Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային նորարարական ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծուﬓերի ամբողջական փաթեթ: Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ 2021թ. տարեկան ֆինանսական արդյունքներով` Ամերիաբանկը ֆինանսական հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ, զուտ շահույթ) Հայաստանի բանկային ոլորտի առաջատարն է: Ամերիաբանկը ներկայանում է հստակորեն մշակված թվային օրակարգով և շարունակաբար նորարարական ՏՏ լուծումներ է ներդնում ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ոլորտում։ Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։
ն, հանդիսանալով ՀՀ համակարգաստեղծ բանկերից մեկը, արդեն 30 տարի շարունակ պահպանում է կարեւոր դերակատարությունը երկրի բանկային հատվածի եւ տնտեսության զարգացման գործում: Որպես ունիվերսալ ֆինանսական հաստատություն՝ այն հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների մշտապես արդիականացվող ընդգրկուն փաթեթ: Իր գործունեության ողջ ընթացքում Բանկը մեծապես կարեւորել է միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունն ու արդյունավետ կերպով կյանքի կոչել ՎԶԵԲ (EBRD), ԳՀՀ (KFW), ՍԱԶԲ (BSTDB), ՀԶԲ (FMO), ԱԶԲ (ADB), IFC, SYMBIOTICS S.A., Ինկոֆին (Incofin I.M), DEG, BLUEORCHARD MICROFINANCE FUND S.A., FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES, EFA GROUP եւ այլ առաջնակարգ կառույցների կողմից ֆինանսավորվող եւ Բանկի առաքելությանը համահունչ տասնյակ ծրագրեր: Հայէկոնոմբանկն ունի լայն մասնաճյուղային ցանց՝ բաղկացած 54 մասնաճյուղից, որոնցից 31-ը գտնվում են Երևանում, 22-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախի Հանրապետությունում: Հայէկոնոմբանկի որդեգրած ռազմավարության կարեւոր խնդիրներից են շուկայում դիրքերի ամրապնդումը եւ նոր հաճախորդների ներգրավումը` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, նոր եւ ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման ընդլայնումը։
2022թ. մարտի 31-ի դրությամբ Հայէկոնոմբանկն ունի 904 աշխատակից:
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը ներդրումներ է կատարում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում՝ մեծացնելով իր ներգրավվածությունը «կանաչ բանկինգում»։ Բանկի գործունեությունը հիմնված է սոցիալական պատասխանատվության ու շրջակա միջավայրի պահպանության սկզբունքների վրա՝ ամուր կորպորատիվ կառավարման զուգորդմամբ։ Այս պարտավորվածությունն արտացոլում է Արդշինբանկի հավատարմությունը կայուն զարգացման սկզբունքներին, ինչը ցույց է տալիս, որ Բանկը ճիշտ ճանապարհի վրա է:
Արդշինբանկն ունի ավելի քան 375.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։