Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը հիմնադրվել է 2017 թվականին և հանդիսանում է Հայաստանում ամենահայտնի պաթոմորֆոլոգիական ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը ։ Հիստոջենի առաքելությունն է արդի տեխնոլոգիաների ձեռք բերումն ու առօրյա գործունեության մեջ վերջիններիս ներդրումը՝ ի նպաստ առողջապահության ոլորտում ախտորոշման և բուժման որակի բարձրացման, բուժման արդյունավետության լիարժեք գնահատման։
Հայաստանի առողջապահական համակարգը բաղկացած է երեք հիմնական մակարդակներից՝ հանրային ազգային ծառայության մակարդակը ներառում է երրորդային բուժօգնության հիվանդանոցները և համաճարակաբանական ծառայությունը, մարզային սպասարկման մակարդակն ապահովում է հիվանդանոցները, համայնքային մակարդակը ներառում է առաջնային բուժօգնությունը: Համակարգի առանցքային բաղադրիչները խոշոր մասնավոր հիվանդանոցներն են։ Մինչ համակարգը մշտապես կատարելագործվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սրտի վիրաբուժությունը, թերապիան, ատամնաբուժությունը և այլ բժշկական մասնագիտությունները, Հիստոջենը՝ իր առաջադեմ ախտորոշիչ ծառայություններով լրացնում է կարևոր բացը, ծառայությունները տրամադրելով բժշկական կենտրոններին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
ԱրմՍվիսԲանկի միջոցով ստացված EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի աջակցությամբ Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը զինվել է նորագույն Morphle – Optimus 6X – Digital Pathology Setup սքաներով։
Սքաների շնորհիվ զգայուն բժշկական տվյալները կարելի է փոխանցել բարձր արագությամբ և բարձր որակով՝ արտասահմանում կատարվելիք վերլուծության և ախտորոշման նպատակով:
Ներդրումային ծրագրի հաջող ստուգումից հետո ընկերությունը ստացել է վարկի արժեքի 15%-ը՝ որպես cashback դրամաշնորհ։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության EU4Business նախաձեռնության շրջանակներում:
Նախագծի իրականացման շնորհիվ ընկերությունը համապատասխանում է հետևյալ Եվրոպական ստանդարտներին.
Վարկի գումար | € 25,001 |
Դրամաշնորհի գումար | € 2,500 |
Ներդրում | Բժշկական սարքավորումների կանոնակարգ և էլեկտրամագնիսական համատեղելիության դիրեկտիվ |
EU Դիրեկտիվներ | Morphle – Optimus 6X – Digital Pathology Setup սքաներ |