ԱԿՏ մոտեցումը հիմնվում է Բանկի կողմից կլիմայի և ռեսուրսների արդունավետությանը ուղղված ներդրումների տասնամյակի վրա: Ներդրում իրականացնող ընկերությունները զգալի ֆինանսական օգուտներ են քաղել էներգիայի, ջրի և այլ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումից: Ժամանակակից, վառելիք խնայող տեխնոլոգիաների ներդրումը, արտադրական նյութերի վերամշակումը և թափոնների վերածումը էներգիայի և ջեռուցման աղբյուրների, պարզապես մի քանի օրինակ են այն միջոցների, թե ինչպես ձեռնարկությունները կարող են միջոցներ խնայել և դրանք օգտագործել առավել շահավետ նպատակների համար, ինչպիսիք են նորարարությունը, հետազոտությունները և զարգացումը, շուկայի ընդլայնումը:
ԱԿՏ ներդրումները հանդիսանում են տնտեսական շարունակական դժվարությունների ժամանակ եկամտի և աշխատատեղերի ստեղծման արժեքավոր աղբյուր: