ՀԱՄԱԼԻՐ ՄՈՏԵՑՈՒՄ

Հիմնական փաստեր:

Համալիր մոտեցում

    • Համալիր ծրագրերը կարող են ֆինանսավորվել մեկ կամ մի քանի վարկերով ՝ յուրաքանչյուր ընկերության համար մինչև 3 միլիոն եվրո համախառն գումարի չափով
    • Ներդրումները պետք է համապատասխանեն բնապահպանության, էներգաարդյունավետության, աշխատակիցների անվտանգության, ապրանքների որակի և անվտանգության ոլորտների ԵՄ մեկ կամ մի քանի Դիրեկտիվների

Համալիր վարկերը նախատեսված են այն ձեռնարկատիրությունների համար, որոնք գործունեություն են ծավալում արտահանման հնարավորություն ընձեռնող ոլորտներում  (արտադրական արդյունաբերություն, սննդի արտադրություն, սպասարկման ոլորտ, օրինակ հյուրանոցներ), և հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են.

      • Արդյունավետ կերպով մրցակցել կայացած, տեխնոլոգիապես հարուստ և արդյունավետ ընկերությունների հետ
      • Համապատասխանել ԵՄ առավել խիստ գործառնական և արտադրական ստանդարտներին
      • Համապատասխանել աշխատակիցների Առողջության և Անվտանգության Պահպանման ԵՄ Ստանդարտներին, որոնք աստիճանաբար ներդրվում են տեղական օրենսդրության մեջ
      • Օգտագործել առավել էներգաարդյունավետ և ավելի քիչ աղտոտող արտադրական սարքավորումներ և որդեգրել արտադրական պրակտիկա, որը կհամապատասխանի ԵՄ և միջազգային բնապահպանական օրենսդրությանը

Դիմելու ձևանմուշներ

Տիպային Համալիր Ներդրումներ

    • Նոր մեքենաներ, արտադրական սարքավորումներ, հոսքագծեր
    • Փաթեթավորման սարքավորումներ
    • Նոր կաթսաներ, հովացման համակարգեր, ջերմային պոմպեր, օդափոխման համակարգեր
    • Ավտոմատացման և կառավարման համակարգեր
    • Արտադրական շենքերի վերանորոգում և կառուցում
    • Արտադրական հոսքերի և շենքերի ինտեգրված հիմնանորոգում և կառուցում
    • Պահեստավորման տարածքների, սառնարանների, պահեստների, ներառյալ ներքին տրանսպորտային միջոցների վերանորոգում և կառուցում
    • Հացահատիկի պահեստավորման համակարգեր, ջրաղացներ, կենդանիների կերերի արտադրություն
    • Անասնաբուծական տարածքներ և սարքավորումներ (նախատեսված օրինակ կովերի կամ թռչունների համար)
    • Հողային աշխատանքների համար նախատեսված սարքավորումներ
    • Օդափոխության և փոշու նվազեցման համար նախատեսված համակարգեր
    • Կեղտաջրերի մաքրման կայաններ
    • Մթնոլորտային արտանետումների նվազեցման կայաններ
    • Ներդրումային ծրագիր, որը հատուկ ուղղված է էներգիայի սպառման կրճատմանը, ներառյալ.
    • նոր ջերմաէլեկտրակայաններ, որոնք կբավարարեն գոյություն ունեցող ջերմության պահանջարկը
      • էներգաարդյունավետ լուծումներ քաղաքային տրանսպորտի ծրագրերում
      • էներգաարդյունավետությունը բարձրացնող կամ ջերմոցային գազերի արտանետումները կրճատող բաղադրիչներ, սարքավորումներ և ենթակառուցվածքների արտադրություն
      • վերականգնվող էներգիայի ներդրումներ (արևային կայաններ, հողմային կայաններ, բիոգազ)
    • աղտոտիչների, թափոնների կրճատմանը, ինչպես նաև հումքի խնայողությանը և հողի էրոզիայի նվազեցմանը ուղղված ներդրումային ծրագրեր

Օրինակ Պրակտիկայից Մետաղների հաջողությունը

Բնապահպանական խնդիրների նկատմամբ համընդհանուր մտահոգությունը եվրոպական գնորդների ուշադրությունը կենտրոնացնում է այն մատակարարների շուրջ, ովքեր համապատասխանում են գնալով խստացող «կանաչ» արտադրության չափանիշներին։ Շուկայի աճող պահանջարկին, ինչպես նաև եվրոպական գնորդների սպասելիքներին համապատասխանելու նպատակով, «Caucas Metal» Ընկերությունը ներդրումներ է կատարել իր արտադրական օբյեկտների բարելավման և «կանաչ» արտադրության տեխնոլոգիաների մեջ: Բացի արտադրական հզորությունների ավելացումից, առողջության և անվտանգության պայմանների բարելավումից, ընկերությունը կրճատեց իր ածխածնի արտանետումների ծավալները տարեկան 80 տոննայով։
Օրինակ

Դիմելու Կարգ

Bild2 (1)

Ներբեռնեք և լրացրեք Համալիր Ծրագրերի Դիմումի ձևը։ Դիմումը ստուգելու է Խորհրդատուն

Bild5

Գործընկեր Բանկը հաստատում է վարկավորման չափանիշներին համապատաս-խանությունը: Ստորագրեք Մտադրությունների վերաբերյալ Նամակը:

Bild4

Ծրագրի Խորհրդատուն Դիմումատուի հետ համատեղ պատրաստում է Ներդրումների Ծրագիր (IP)

Bild9

Դիմումատուն և Գործընկեր Բանկը ստորագրում են վարկային պայմանագիրը:

Bild6

Դիմումատուն իրականացնում է նախագիծը

Bild7

Ներկայացրեք նախագիծը խորհրդատուին, ստուգումն իրականացնելու նպատակով

Bild8

Ստացեք EU4Business Նախաձեռնության կողմից ֆինանսավորվող 15% դրամաշնորհ

Նախնական հաստատումը պահանջում է մինչև 5 օր

Վերջնական հաստատման գործընթացը պահանջում է մինչև 30 աշխատանքային օր

Համապատասխանության Չափանիշներ

Ծրագրին վերաբերող չափանիշներ

Ընկերությանը վերաբերող չափանիշներ

    • Ներդրումային ծրագիր, որը կհամապատասխանի մեկ կամ երկու ԵՄ Դիրեկտիվներին՝ բնապահպանության, աշխատողների անվտանգության, ինչպես նաև ապրանքների որակի և անվտանգության ոլորտներում, որոնք թվարկված են Առաջնահերթ ԵՄ Դիրեկտիվներում
    • Կամ ԵՄ Դիրեկտիվի (բացի Առաջնահերթ ԵՄ Դիրեկտիվի) համապատասխանող ներդրում, որը հաստատվել է Ծրագրի Խորհրդատուի կողմից որպես համապատասխանող
    • Ծրագիր, որը չի ստանում այլ ԵՄ դրամաշնորհ, կամ ցանկացած այլ դրամաշնորհ կամ սուբսիդիա միջազգային կամ տեղական կազմակերպություններից
    • Մեկ ՓՄՁ-ն կարող է ստանալ մինչև 3 միլիոն եվրո ընդհանուր գումարի վարկեր (Համալիր Ծրագրերի համար)
    • Վարկի գումարը չպետք է գերազանցի համապատասխան ծրագրի ներդրումային ծախսերի 100% -ը (առանց ԱԱՀ)
    • Ընկերության և Գործընկեր ֆինանսական կազմակերպության միջև պայմանագրի կնքման օրվանից հետո կատարված համապատասխան ներդրումային ծախսեր
    • Հաջողությամբ իրականացված յուրաքանչյուր ծրագիր Խորհրդատուի կողմից ստուգում անցնելուց հետո կարող է արժանանալ Խրախուսական վճարի՝ տրամադրված գումարի մինչև 15 % չափով
    • ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են ԵՄ սահմանմանը․ունեն 250 հոգուց պակաս աշխատակից և 50 միլիոն եվրոյից պակաս տարեկան շրջանառություն կամ 43 միլիոն եվրոյից պակաս ընդհանուր հաշվեկշիռ;), (http://ec.europa.eu/growth/smes/business-friendly-environment/sme-definition_en and
      http://ec.europa.eu/DocsRoom/documents/15582/attachments/1/translations)
    • Գործունեություն են ծավալում արտահանման հնարավորություն տրամադրող ոլորտում
    • Ընկերությունը պետք է գրանցված լինի Հայաստանում, գործունեությունը պետք է ծավալվի հիմնականում Հայաստանում՝ Հայաստանի օրենսդրության ներքո
    • Ընկերությունը պետք է ունենա առնվազն 51% մասնավոր մասնակցություն  և ղեկավարում
    • Դիմումատուն պետք է համապատասխանի Գործընկեր Բանկի կամ Գործընկեր Ֆինանսական Հաստատության սովորական գնահատման ցուցանիշներին
    • Դիմումատուն պետք է համապատասխանի ՎԶԵԲ-ի Բնապահպանական և Սոցիալական Քաղաքականությանը https://www.ebrd.com/news/publications/policies/environmental-and-social-policy-esp.html

Ոլորտներ/Գործունեության տեսակներ, որոնք չեն ֆինանսավորում

Մանրամասների համար անցեք Ով կարող է դիմել հղումով

Cookie Consent with Real Cookie Banner