Ախտորոշման բարձրակարգ ծառայություն

Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը հիմնադրվել է 2017 թվականին և հանդիսանում է Հայաստանում ամենահայտնի պաթոմորֆոլոգիական ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը ։ Հիստոջենի առաքելությունն է արդի տեխնոլոգիաների ձեռք բերումն ու առօրյա գործունեության մեջ վերջիններիս ներդրումը՝ ի նպաստ առողջապահության ոլորտում ախտորոշման և բուժման որակի բարձրացման, բուժման արդյունավետության լիարժեք գնահատման։

Հայաստանի առողջապահական համակարգը բաղկացած է երեք հիմնական մակարդակներից՝ հանրային ազգային ծառայության մակարդակը ներառում է երրորդային բուժօգնության հիվանդանոցները և համաճարակաբանական ծառայությունը, մարզային սպասարկման մակարդակն ապահովում է հիվանդանոցները, համայնքային մակարդակը ներառում է առաջնային բուժօգնությունը: Համակարգի առանցքային բաղադրիչները խոշոր մասնավոր հիվանդանոցներն են։ Մինչ համակարգը մշտապես կատարելագործվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սրտի վիրաբուժությունը, թերապիան, ատամնաբուժությունը և այլ բժշկական մասնագիտությունները, Հիստոջենը՝ իր առաջադեմ ախտորոշիչ ծառայություններով լրացնում է կարևոր բացը, ծառայությունները տրամադրելով բժշկական կենտրոններին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

ԱրմՍվիսԲանկի միջոցով ստացված EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի աջակցությամբ Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը զինվել է նորագույն Morphle – Optimus 6X – Digital Pathology Setup սքաներով։

Սքաների շնորհիվ զգայուն բժշկական տվյալները կարելի է փոխանցել բարձր արագությամբ և բարձր որակով՝ արտասահմանում կատարվելիք վերլուծության և ախտորոշման նպատակով:

Ներդրումային ծրագրի հաջող ստուգումից հետո ընկերությունը ստացել է վարկի արժեքի 15%-ը՝ որպես cashback դրամաշնորհ։ Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության EU4Business նախաձեռնության շրջանակներում:

Նախագծի իրականացման շնորհիվ ընկերությունը համապատասխանում է հետևյալ Եվրոպական ստանդարտներին.

    • Կանոնակարգ (ԵՄ) 2017/745 Բժշկական սարքավորումների կանոնակարգ
    • Դիրեկտիվ (ԵՄ) LVD 2014/35/EU – EMC 2014/30/EU Ցածր լարման և էլեկտրամագնիսական համատեղելիություն

Վարկի գումար

€ 25,001

Դրամաշնորհի գումար

€ 2,500

Ներդրում

Բժշկական սարքավորումների կանոնակարգ և էլեկտրամագնիսական համատեղելիության դիրեկտիվ

EU Դիրեկտիվներ

Morphle – Optimus 6X – Digital Pathology Setup սքաներ

 

Cookie Consent with Real Cookie Banner