Կառուցել ժամանակակից, կայուն և եկամտաբեր ՓՄՁ-ներ Հայաստանում
EU4Business-ՎԶԵԲ վարկային գիծը վարկերի և դրամաշնորհների
միջոցով աջակցում է բազում ծրագրերի, որոնք բարձրացնում են
Հայաստանի ՓՄՁ-ների մրցունակությունը և կարողությունները,
ինչպես ԵՄ, այնպես էլ տեղական շուկաներում
Համապատասխանեցրեք ձեր գործունեությունը ԵՄ Դիրեկտիվներին «խելացի» ներդրումների միջոցով, մուտք գործեք դեպի ԵՄ շուկա և ընդլայնեք ձեր արտահանման ծավալները
Մենք օգնում ենք կատարել անցում դեպի Կանաչ Տնտեսություն։ Առաջնահերթությունը տվեք Կանաչ Տեխնոլոգիաներին՝ էկոլոգիական արդյունավետության, ծախսերի կրճատման և հաճախորդների պահանջների բավարարման նպատակով
Ներդրումներ կատարեք ձեր տեխնիկայի արդիականացման մեջ` կատարագործելով արտադրանքի և ծառայությունների որակը և բարձրացրեք ձեր եկամտաբերությունը
Previous slide
Next slide
Ինչ է EU4Business-ՎԶԵԲ Վարկային գիծը
ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի համատեղ նախաձեռնություն, որն օգնում է հայկական ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ սարքավորումների և տեխնիկայի արդիականացման նպատակով
Ծրագիր, որը EU4Business Նախաձեռնության ֆինանսավորման ներքո տրամադրում է վարկեր/լիզինգ, անհատույց տեխնիկական օգնություն և կանխիկի ետվերադարձ (քեշբեք) (գումարի հետվերադարձ) ստանալու հնարավորություն
Նախաձեռնություն, որը ստեղծվել է օգնելու Հայաստանի ՓՄՁ-ներին համապատասխանեցնել իրենց գործունեությունը ԵՄ Դիրեկտիվներին և կատարելագործել իրենց արտադրանքի/ծառայությունների որակն, ինչպես նաև բարձրացնել վերջիններիս բնապահպանական պատասխանատվության մակարդակը
Ֆինանսավորման գործիք, որն օգնում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին, որոնց թվում է նաև Հայաստանը, մուտք գործել բաց շուկա և հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ներին բարելավել իրենց մրցունակությունը
Մինչև 300,000 եվրո պարզ սարքավորումների արդիականացման համար՝ համապատասխանող տեխնոլոգիաների ցանկի (LET) հիման վրա: Գործում է կանխիկի ետվերադարձ (քեշբեք) մինչև10%
ՍՖՍ /Սանիտարական և Ֆիտոսանիտարական/, ինչպես նաև սննդի անվտանգության արագացված ընթացակարգ, մինչև 300,00 եվրո ներդրումների համար։ Գործում է կանխիկի ետվերադարձ (կանխիկի ետվերադարձ (քեշբեք))` 15%-ի չափով։
Ովքեր կարող են դիմել
Հայաստանյան ընկերություններ․
Ունեն առնվազն 51% մասնավոր մասնակցություն և ղեկավարում
Գործունեություն են ծավալում այնպիսի ոլորտում, որը բաց է արտահանման համար
Գրանցված են Հայաստանում, գործունեություն են ծավալում հիմնականում Հայաստանում՝ Հայաստանի օրենսդրության ներքո
Ըստ ԵՄ սահմանումների հանդիսանում են ՓՄՁ-ներ (աշխատակիցների թիվը չի գերազանցում 250-ը, ունեն 50 միլիոն եվրոյից պակաս տարեկան շրջանառություն կամ 43 միլիոն եվրոյից պակաս ընդհանուր հաշվեկշիռ,), և/կամ
Հանդիսանում են մասնավոր ընկերություններ կամ անհատ ձեռնարկատերեր
Համապատասխանում են Գործընկեր Բանկի կամ Գործընկեր Ֆինանսական Հաստատության սովորական գնահատման ցուցանիշներին
Համապատասխանում են ՎԶԵԲ-ի Բնապահպանական և Սոցիալական Քաղաքականությանը
Առավելություններ
Մատչելի –10% –15% կանխիկի ետվերադարձ (քեշբեք) ստանալու հնարավորությունը նվազեցնում է ձեր ներդրումների ծախսը
Ճկուն –հասանելի է ցանկացած ներդրման համար, որը կօգնի ձեր ընկերությանը համապատասխանել ԵՄ Դիրեկտիվներին, դրանով իսկ ուժեղացնելով շուկա մուտք գործելու ձեր հնարավորությունը և եկամտաբերությունը:
Կանխատեսելի – Ֆինանսավորումը հասանելի է արտարժույթով կամ դրամով 3-5 տարի ժամկետով
Պարզ– չկան համապատասխանության խիստ չափանիշներ (օրինակ՝ մինիմալ IRR /վերադարձման ներքին դրույքաչափ/)
Որակի կարևորում– Բոլոր ներդրումները բարելավում են արտադրանքի որակը՝ ընդլայնելով ներքին և արտաքին շուկաների հասանելիությունը:
Ծախսերի նվազեցում – Համապատասխան ներդրումների մեծ մասը կրճատում են էներգիայի և ռեսուրսների սպառումը՝ նվազեցնելով ձեր ծախսերը և ուժեղացնելով ձեր մրցակցային առավելությունները
Կանաչ պատկեր– Համապատասխան ներդրումներից շատերը կրճատում են աղտոտիչների, օրինակ՝ ջերմոցային գազերի արտանետումները
Փորձագետների անհատույց աջակցություն – Պարզ ընթացակարգեր, ինչպես նաև փորձագետների թիմի կողմից առաջարկվող անհատույց տեխնիկական խորհրդատվություն, որը կօգնի ձեզ ճանապարհ հարթել դեպի նորանոր շուկաներ
EU4Business-ՎԶԵԲ Վարկային գծի թարմ նորություններ
Վերջին ծրագրի նորություններին, առաջիկա սեմինարներին և նոր հաջողության պատմություններին ծանոթանալու համար անցեք այս հղումով